ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ,<br /> ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ<br />


ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ,
ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ

  • 14-09-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում միախառնվել են նկարչության մեջ գոյություն ունեցող ամենատարբեր ոճերի ստեղծագործություններ, որոնք ներկայացված են մեկ գունագեղ ու բազմաբովանդակ ցուցահանդեսում: Սա «Կերպար» հայ նկարիչների ասոցիացիայի կազմակերպած հերթական ցուցահանդեսն է, որի ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել ասոցիացիայի 40 անդամներից 23-ը: 23 տարբեր նկարիչներ, տարբեր աշխարհընկալումով ու ոճային տարբեր ուղղություններով: Մեկ սրահում կողք կողքի ներկայացված են ռեալիստական արվեստից մինչ վերացական արվեստին պատկանող կտավներ: Ցնուցահանդեսի բացման օրը ցուցասրահը լի էր արվեստասերներով, որտեղ ներկաներից յուրաքանչյուրն այս գույների ու ոճերի բազմազանության մեջ անմիջապես գտնում էր իրեն հոգեհարազատը: Ոճային նման բազմազանությամբ հանդես գալը ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հարությունյանը բնութագրում է որպես ազատության գաղտնիք, իսկ իրենց համարում է «հայ նկարչության երեւանյան դպրոցի ներկայացուցիչներ»: Նշվեց, որ «Կերպար» նկարիչների ասոցիացիան ստեղծված չէ ի հակադրություն նկարիչների միության կամ այլ նմանատիպ ասոցիացիաների, սա պարզապես համախոհների միություն է, ովքեր 2004թ.ին միացել են մեկ նպատակի շուրջ` կազմակերպել ցուցահանդեսներ Հայաստանում եւ Հայաստանի սահմանից դուրս: Ասոցիացիայի նկարիչների ստեղծագործությունները բարձր գնահատական են ստացել ոչ միայն հայ արվեստասերների կողմից, այլ նաեւ ֆրանսիացիների. Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում «Կերպար» ասոցիացիան 7 անգամ հանդես է եկել այդ երկրի տարբեր մշակութային կենտրոններում եւ քաղաքապետարաններոում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play