ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ,<br /> ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ<br />


ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ «ԿԵՐՊԱՐ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ,
ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ

  • 14-09-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ժողովրդական արուեստի թանգարանում միախառնվել են նկարչութեան մէջ գոյութիւն ունեցող ամենատարբեր ոճերի ստեղծագործութիւններ, որոնք ներկայացուած են մէկ գունագեղ ու բազմաբովանդակ ցուցահանդէսում: Սա «Կերպար» հայ նկարիչների ասոցիացիայի կազմակերպած հերթական ցուցահանդեսն է, որի ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել ասոցիացիայի 40 անդամներից 23-ը: 23 տարբեր նկարիչներ, տարբեր աշխարհընկալումով ու ոճային տարբեր ուղղութիւններով: Մէկ սրահում կողք կողքի ներկայացուած են ռեալիստական արուեստից մինչ վերացական արուեստին պատկանող կտաւներ: Ցնուցահանդեսի բացման օրը ցուցասրահը լի էր արվեստասերներով, որտեղ ներկաներից իւրաքանչիւրն այս գոյների ու ոճերի բազմազանութեան մէջ անմիջապէս գտնում էր իրեն հոգեհարազատը: Ոճային նման բազմազանութեամբ հանդէս գալը ասոցիացիայի նախագահ Յովհաննէս Յարութիւնեյանը բնութագրում է որպէս ազատութեան գաղտնիք, իսկ իրենց համարում է «հայ նկարչութեան երեւանեան դպրոցի ներկայացուցիչներ»: Նշուեց, որ «Կերպար» նկարիչների ասոցիացիան ստեղծուած չէ ի հակադրութիւն նկարիչների միութեան կամ այլ նմանատիպ ասոցիացիաների, սա պարզապէս համախոհների միութիւն է, ովքեր 2004թ.ին միացել են մէկ նպատակի շուրջ` կազմակերպել ցուցահանդեսներ Հայաստանում եւ Հայաստանի սահմանից դուրս: Ասոցիացիայի նկարիչների ստեղծագործությունները բարձր գնահատական են ստացել ոչ միայն հայ արուեստասէրների կողմից, այլ նաեւ ֆրանսիացիների. Ֆրանսիայում Հայաստանի տարուայ ծրագրի շրջանակներում «Կերպար» ասոցիացիան 7 անգամ հանդէս է եկել այդ երկրի տարբեր մշակոյթային կենտրոններում եւ քաղաքապետարաններոում:
  -   Մշակոյթ