ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է 14 ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ՍՈՒՊԵՐՌՈՒՄԲ
13-09-2007 17:32:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի միջուկային
օբյեկտներին հարվածելու համար ԱՄՆ-ն ունի 14 տոննա քաշով
հզորագույն ռումբ, որն ընդունակ է խոցել գետնի խորքում տեղավորված
թիրախներ, եւ ըստ իր բնութագրերի գերազանցում է Ռուսաստանում
փորձարկված վակուումային ռումբին:
Սեպտեմբերի 12-ին այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել
ԱՄՆ-ի ՌՕՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ, Իրանի հանդեպ
քաղաքականության ոչ կառավարական կոմիտեին կից փորձագիտական խորհրդի
նախագահ, պահեստի գեներալ-լեյտենանտ Թոմաս Մակիներնին:
«Մենք ունենք 30 հազար ֆունտ (14 տոննա) քաշով ներթափանց
գործողության նոր զանգվածեղ ռումբ, որը իսկապես ընդունակ է
ծակել-անցնել»,- հայտարարել է գեներալը:
«Ռուսական զենքը... նետվել էր այն բարձրացրած ինքնաթիռից. դա
ներթափանց գործողության ռումբ չէ: Իսկ մենք ունենք ներթափանց
ռումբ. ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ խորություն այն կարող է
ծակել-անցնել, բայց Իրանում Ահմադինեջադը ոչ մի բան չունի, որը
մենք չկարողանանք ծակել-անցնել»,- հայտարարել է Թոմաս Մակիներնին: