«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ<br />


«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԱՇՏԱՐԱԿ

  • 13-09-2007 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում գործարկվեց նոր կարգավարական աշտարակը, որի կառուցման համար ծախսվել է 1 մլն դոլար; Ինչպես լրագրողներին հայտնեց «Հայաերոնավիգացիա» ընկերության տնօրեն Էդուարդ Մուսոյանը, նոր աշտարակը, որը հնարավորություն է տալիս ապահովել մոտ 9 կմ տեսանելիություն, կնպաստի թռիչքային անվտանգության բարձրացմանը: Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպայի եւ Հյուսիսային Ատլանտիկայի տարածաշրջանային տնօրեն Կարստեն Թայլը նշեց, որ «Զվարթնոց»-ի թռիչքային անվտանգության համակարգը բարձր մակարդակի վրա է եւ այն համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play