ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼ Է ՈՒ<br /> ՍՏԱՑԵԼ ՆՈՐ ՀԱՍՑԵ <br />


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼ Է ՈՒ
ՍՏԱՑԵԼ ՆՈՐ ՀԱՍՑԵ

  • 12-09-2007 19:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդարադատության նախարարության լիովին վերափոխված պաշտոնական կայքէջը այսուհետ կգործի նոր հասցեով` www.moj.am: Տեղեկացնելով այս մասին, արդարադատության նախարարությունը հավաստիացնում է, որ կայքէջը ստեղծելիս «մեծ ուշադրություն է դարձվել Եվրոպական դատարանի վճիռների հրապարակմանը»: Մասնավորապես, կայքէջում տեղադված է «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» վճռի պաշտոնապես թարգմանված հայերեն տարբերակը: Նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ կայքէջը ընթերցողներին հնարավորություն է տալիս բաժանորդագրվելու, ընդսմին բաժանորդները կկարողանան մասնակցել քննարկումների, էլեկտրոնային հարցազրույցների, հարցումների եւ ծանոթանալ նախարարությունում իրականացվող միջոցառումներին, ծրագրերին, ստանալ նորություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play