ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԸՆԿԵՐԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին եւ 12-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2008»-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով պետք է մրցեր Ադրբեջանի թիմի հետ: Սակայն, ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն այս հանդիպումները չեղյալ է հայտարարել: Փոխարենը Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսում, իսկ սեպտեմբերի 12-ին` Մալթայում` այդ երկրների հավաքականների հետ: Նշենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը ներկա չի վտնվի այդ հանդիպումներին: Վերջինս Շոտլանդիայում բուժման կուրս է անցնում: Նրան կփոխարինեն օգնականները` անգլիացի Թոմ Ջոնսը եւ երեւանցի Վարդան Մինասյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ