ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ<br /> ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ<br />


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ» ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ

  • 07-09-2007 19:05:00   | Ռումինիա  |  Մշակույթ
ԿԼՈՒԺ ՆԱՊՈԿԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջեորջե Էնեսկուի (George Enescu) անվան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Կլուժ Նապոկա քաղաքում Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացել է «Տրանսիլվանիա» ("Transilvania") պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ընդգրկմամբ: Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառմամբ սա արդեն վեցերորդ համերգն էր, որ կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության կողմից 2007թ. իրականացվող մշակութային համագործակցության ծրագրերի շրջանակում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ծրագրի իրականացման գործում դեսպանությանը սատարում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play