ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է<br /> ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է
ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ

  • 07-09-2007 15:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է սեպտեմբերի 1-3-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ-Էլ-Շեյխ քաղաքում անցկացված «Երիտասարդության ներուժը` հանուն խաղաղության» միջազգային համաժողովին: Ինչպես սեպտեմբերի 7-ի ասուլիսում հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Երիտասարդությունը խոսում է, մենք լսում ենք» կարգախոսը կրող համաժողովին մասնակցում էին 100 երկրներից ժամանած շուրջ 1000 երիտասարդներ: Համաժողովը կազմակերպել էր Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքի գլխավորած «Կանանց միջազգային շարժումը»: Հայկական պատվիրակությունը կազմված էր տարբեր մասնագիտության 11 երիտասարդներից: Ա.Պողոսյանի խոսքերով, ողջ այցի ընթացքում զգացվում էր կազմակերպիչների հատուկ վերաբերմունքը հայկական պատվիրակության նկատմամբ. սեպտեմբերի 2-ին հայկական պատվիրակությանը ընդունել է Ս.Մուբարաքը: Հանդիպման ընթացքում նա բարձր է գնահատել հայկական պատվիրակության մասնակցությունը համաժողովին: Փոխնախարարը նշեց, որ Ս.Մուբարաքը կարեւորել է նմանատիպ միջոցառումների շարունակականությունը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներով: Ի դեպ, փակման արարողության ժամանակ երգի կատարումով հանդես է եկել հայկական պատվիրակության անդամ երգչուհի Սիրուշոն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play