ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴՈՒԺԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ, ԻՍԿ ՎԵՐՋԻՆՍ<br /> ԲԱՑԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԱԿ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՕԴՈՒԺԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ, ԻՍԿ ՎԵՐՋԻՆՍ
ԲԱՑԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԱԿ

  • 06-09-2007 19:55:00   | Սիրիա  |  Միջազգային
ԴԱՄԱՍԿՈՍ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Սիրիայի տարածքը, իսկ վերջինս բացել է պատասխան կրակ: Այս մասին հաղորդում է սիրիական «SANA» գործակալությունը: Ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի գիշերը: Սիրայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել իսրայելական ռազմական ինքնաթիռների ուղղությամբ, երբ վերջիններս խախտել են Սիրիայի օդային տարածքը: «Մենք զգուշացնում ենք թշնամի Իսրայելի կառավարությանը նման բացահայտ ագրեսիայի համար»,- հայտարարել է Սիրիայի բանակի մամլո խոսնակը: Նշվում է նաեւ, որ ռմբակոծությունների հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: Ըստ տեղեկությունների, Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունից հայտարարել են, որ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանի սիրիական լրատվամիջոցների` իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի օդային սահմանը խախտելու մասին լուրերը. «Մեր ռեակցիան հետեւյալն է` մենք չենք մեկնաբանում նման հայտարարությունները»,- նշել է բանակի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play