ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

  • 03-09-2007 20:52:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ԲՈՒՐԳՈՅՆ-ԺԱԼԼՅՈՒԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 1-ին Բուրգոյն-Ժելլյուի (Ֆրանսիա) քաղաքում կայացավ 2007-2008թթ. խաղաշրջանում Ազգերի եվրոպական գավաթի «3Ա» դիվիզիոնի առաջին հանդիպումը Հայաստանի եւ Շվեդիայի հավաքականների միջեւ: Խաղն ավարտվեց հայ ռեգբիստների հաղթանակով 16:12 հաշվով: Դիվիզիոնի առաջատարի նկատմամբ հաղթանակը, ուր հանդես են գալիս նաեւ Շվեյցարիայի, Սերբիայի եւ Դանիայի թիմերը, Հայաստանի հավաքականի համար ապահովեց երրորդ տեղը դիվիզիոնում: Սա հիմնականում սփյուռքահայ ռեգբիստներից կազմված Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է մարզիչ Ժան-Ժակ Բոսի ղեկավարությամբ: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 6-ին շվեյցարական Նիոն քաղաքում դաշտի տերերի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play