ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԻՐԱՔ
03-09-2007 18:25:00 | Իրաք | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ
Բուշը սեպտեմբերի 3-ին անակնկալ կերպով ժամանել է Բաղդադ: Այս
մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Բուշի այցելության մասին նախօրոք չի հայտարարվել եւ մինչեւ
վերջին պահը դրա հետ կապված մանրամասները գաղտնի են պահվել:
Այցելության ընթացքում ԱՄՆ-ի նախագահին ուղեկցում են պետքարտուղար
Քոնդոլիզա Ռայսը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական
Սթիվեն Հեդլին եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:
Ջորջ Բուշի այցելության տեւողության եւ ծրագրի մասին առայժմ
ոչինչ չի հաղորդվում: Սա վերջին 4 տարիների ընթացքում Բուշի 3-րդ
այցելությունն է Իրաք:
Նշվում է, որ Սպիտակ տան մամլո ծառայությունը հայտարարել էր,
թե սեպտեմբերի 3-ին Ջորջ Բուշը վեցօրյա պաշտոնական այցով մեկնելու
է Ավստրալիա, որտեղ հանդիպում է ունենալու երկրի վարչապետ Ջոն
Հովարդի հետ եւ մասնակցելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական
համագործակցության գագաթնաժողովին: