ԸՍՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՔԱՅԼ»<br /> ՉԻ ԱՆՈՒՄ ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԸՍՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՈՐԵՎԷ ԼՈՒՐՋ ՔԱՅԼ»
ՉԻ ԱՆՈՒՄ ՏՏ-Ի ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 30-08-2007 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը խոցելի երկիր է տեղեկատվական անվտանգության առումով: Այս մասին օգոստոսի 30-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած «Հայաստանում ժամանակակից կապի համակարգի արդյունավետությունը» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, կառավարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հռչակելով որպես տնտեսության գերակա ճյուղ, «որեւէ լուրջ քայլ» չի անում ՏՏ-ի զարգացման համար: Անդրադառնալով Հայաստանում տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին, տնտեսագետը նշեց, որ տեղեկատվական անվտանգությունն ուղղակիորեն կապված է ազգային անվտանգության հետ: Տեղեկատվական անվտանգության սպառնալիքներից Թ.Մանասերյանն առանձնացրեց պետական բոլոր կառույցների, մասնավորապես, Ազգային Ժողովի եւ կառավարության ինտերնետային կայքերում առկա բազմաթիվ համակարգչային վիրուսները: Թ.Մանասերյանի համոզմամբ, ՏՏ ոլորտը չպետք է դիտարկել որպես առանձին ճյուղ, քանի որ այն պայմանավորում է եւ որոշիչ ազդեցություն ունի տնտեսության բոլոր ոլորտների վրա: «Եթե ՏՏ-ի ոլորտը բավարար մակարդակի վրա չէ, մենք չենք կարող ակնկալել, օրինակ, տնտեսության մրցունակության բարձրացում»,- նշեց նա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play