ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ<br /> ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ 3-ՈՎ ՊԱԿԱՍԵԼ Է <br />


ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ
ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ 3-ՈՎ ՊԱԿԱՍԵԼ Է

  • 27-08-2007 16:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007-2008 ուստարում 3-ով պակասել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական հաստատությունների թիվը` կազմելով 202: Այս մասին օգոստոսի 27-ի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ Նուբարաշենի թիվ 1 եւ Արաբկիրի Պետրոս Դուրյանի անվան թիվ 10 հատուկ դպրոցները կգործեն որպես ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Երեխաների խնամքի եւ պաշտպանության սոցիալական կենտրոններ: Իսկ թիվ 5 հատուկ դպրոցը, հանրակրթական հաստատություններում ներառական կրթության համակարգի ներդրման նպատակով, կգործի որպես առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների գնահատման գիտական հանրապետական կենտրոն: Վերջինս կգործի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ: Կ.Արեյանը նշեց նաեւ, որ ներառական կրթության համակարգը ներդրված է Երեւանի 9 դպրոցներում, որտեղ սովորում են առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող մոտ 250 աշակերտներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն