ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՆԱՎԹԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ
13-08-2007 18:40:00 | | Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի
դեպքում Վենեսուելան կդադարեցնի նավթի մատակարարումը: Այս մասին
օգոստոսի 11-ին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը
կարիբյան պետությունների էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ:
«Եթե ԱՄՆ-ը դարձյալ փորձի Վենեսուելայում կազմակերպել պետական
հեղաշրջում, ինչպես դա եղավ 2002թ., ապա մենք կդադարեցնենք նավթ
մատակարարել այդ պետությանը»,- նշել է Ուգո Չավեսը: Ըստ նրա, այդ
ժամանակահատվածում երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման
անհաջող փորձի ետեւում կանգնած է եղել Վաշինգտոնը:
Միեւնույն ժամանակ Չավեսն ընդգծել է, որ Վենեսուելան ներկա
պահին կատարում է նավթի արտահանման վերաբերյալ ստանձնած
պարտավորությունները: Նա հույս է հայտնել նաեւ ԱՄՆ-ի նոր նախագահի
ընտրություններից հետո Սպիտակ տան հետ կառուցողական երկխոսության
մասին:
Վենեսուելայում տեղի ունեցած էներգետիկ գագաթնաժողովի ժամանակ
կարիբյան պետությունները կնքել են էներգետիկ անվտանգության
պայամանագիր: Գագաթնաժողովի ժամանակ Ուգո Չավեսը հայտարարել է, թե
«Վենեսուելան դարերով կարող է նավթով եւ գազով ապահովել
տարածաշրջանի պետություններին»: