ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎՐՈԱՖՐԻԿՅԱՆ<br /> ԳՈՏՈՒ 4-ՐԴ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎՐՈԱՖՐԻԿՅԱՆ
ԳՈՏՈՒ 4-ՐԴ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 08-08-2007 16:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին Երեւանում մեկնարկեց Դեվիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան գոտու 4-րդ խմբի մրցաշարը: Նույն օրը Հայաստանի հավաքականը հանդիպեց Ռուանդայի թենիսիստների հետ: Մենախաղերում Հարություն Սոֆյանը հաղթեց Էրիկ Հագենիմանին (6:0, 6:3), իսկ Հայկ Զոհրանյանը պարտվեց Ջին Կլաուդե Գասիկուին (3:6, 2:6): Զուգախաղերում հաղթեց Սոֆյան-Զոհրանյան երկյակը: Մոնտենեգրոյի հավաքականը առավելության հասավ Բոտսվանայի թիմի նկատմամբ` մենախաղերում եւ զուգախաղերում: Օգոստոսի 9-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Անդորայի թիմը:
Նոյյան տապան  -   Սպորտ