ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 8-ին Երեւանում
մեկնարկեց Դեվիսի գաւաթի խաղարկութեան եվրոաֆրիկյան գօտու 4-րդ
խմբի մրցաշարը: Նոյն օրը Հայաստանի հաւաքականը հանդիպեց Ռուանդայի
թենիսիստների հետ: Մենախաղերում Յարութիւն Սոֆեանը յաղթեց Էրիկ
Հագենիմանին (6:0, 6:3), իսկ Հայկ Զոհրանյանը պարտուեց Ջին Կլաուդե
Գասիկուին (3:6, 2:6): Զուգախաղերում յաղթեց Սոֆյան-Զոհրանյան
երկյակը: Մոնտենեգրոյի հաւաքականը առաւելութեան հասաւ Բոտսվանայի
թիմի նկատմամբ` մենախաղերում եւ զուգախաղերում:
Օգոստոսի 9-ին Հայաստանի հաւաքականի մրցակիցը կլինի
Անդորայի թիմը: