ԻՐԱՆՆ ՍԿՍԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐԾԱՆԻՉԻ<br /> ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԻՐԱՆՆ ՍԿՍԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐԾԱՆԻՉԻ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 07-08-2007 17:42:00   | Իրան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը հայտարարել է նոր նմուշի «Ազարակշ» («Կայծակ») հայրենական կործանիչի սերիական արտադրությունն սկսելու մասին: Սա իրանցի ինժեներների ստեղծած արդեն երկրորդ մարտական ինքնաթիռն է, որը կհամալրի Իսլամական հանրապետության բանակի սպառազինությունը: Ավելի վաղ հաջողությամբ փորձարկվել էր «Սաեգե» («Որոտ») կործանիչ-ռմբակոծիչը: Իրանակա IRNA գործակալությունը խոստովանում է, որ «Սաեգեն» եւ «Ազարակշը» ամերիկյան F-5 եւ F-18 կործանիչների անալոգներն են: Սակայն միաժամանակ ընդգծվում է, որ այս մարտական մեքենաները վերամշակվել եւ ստեղծվել են Իրանում: Օգոստոսի 6-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ, վկայակոչելով պաշտպանության նախարարին, հայտարարվել է «Սաեգե» եւ «Ազարակշ» ինքնաթիռների սերիական արտադրությունն սկսելու մասին: Թեհրանում պնդում են, որ Իրանը ոչ միայն լրիվ անկախ է զենքի արտասահմանյան մատակարարներից, այլեւ սեփական արտադրության սպառազինություն է մատակարարում աշխարհի համարյա 60 երկրների` տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար գումարի չափով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play