ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 180<br /> ՄԱՐԴ<br />


ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 180
ՄԱՐԴ

  • 03-08-2007 20:50:00   | Բանգլադեշ  |  Միջազգային
ԴԱՔԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բանգլադեշում եւ Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների պատճառով զոհվել է շուրջ 180 մարդ: Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Ըստ Բանգլադեշի կառավարության տվյալների, ջրհեղեղներից տուժել է երկրի տարածքի մեծ մասը: Բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 54-ի: Ներկա պահին ջրի մակարդակն անցել է կրիտիկական սահմանը, ինչը կարող է դառնալ նոր աղետների պատճառ: Իսկ Հնդկաստանի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում հորդառատ անձրեւները չեն դադարում վերջին 20 օրերի ընթացքում: Այս շրջաններում զոհերի թիվը հասել է 130-ի: Ասամ, Բիհար եւ Ութար-Պրադեշ նահանգների հարյուր հազարավոր բնակիչներ անհապաղ օգնության կարիք են զգում:
Նոյյան տապան  -   Միջազգային