ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ<br />


ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  • 03-08-2007 15:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկա օրերին կպարզվի Կապանի Շահումյան թաղամասի արեւելյան հատվածում տեղի ունեցած հողատարածքի փլուզման պատճառը: Oգոստոսի 1-ի ժամը 04:30-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին (Կապանի նախկին լառնահարստացման կոմբինատ) պատկանող նախկին պղնձամոլիբդենային հանքերի վրա տեղի ունեցած փլուզումից առաջացել է 50-80 մետր շառավիղով եւ 40 մետր խորությամբ հոր: Ըստ մասնագետների, նստվածքի շառավիղը աստիճանաբար մեծանում է: Տարածքը ցանկապատվել է, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Ձեռնարկության ղեկավարները նշեցին, որ այստեղ պայթեցումներ չեն արվում: Ավելին, նախորդ սեփականատերերերը նշված տարածքում պայթեցման աշխատանքները դադարեցրել են 1999թ.-ին: Ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Ռուբեն Մարտիրոսյանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության անվտանգության բաժինը, գործող կարգի համաձայն, եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի իր եզրակացությունը, որից հետո միայն մասնաճյուղի հանձնախումբը կկատարի ուսումնասիրությւոններ ու կտա վերջանական եզրակացությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն