ՃՇՏՒՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ<br />


ՃՇՏՒՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  • 03-08-2007 15:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԿԱՊԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայ օրերին կպարզուի Կապանի Շահումյան թաղամասի արեւելյան յատուածում տեղի ունեցած հողատարածքի փլուզման պատճառը: Oգոստոսի 1-ի ժամը 04:30-ին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին (Կապանի նախկին լառնահարստացման կոմբինատ) պատկանող նախկին պղնձամոլիբդենային հանքերի վրայ տեղի ունեցած փլուզումից առաջացել է 50-80 մետր շառաւիղով եւ 40 մետր խորութեամբ հոր: Ըստ մասնագէտների, նստուածքի շառավիղը աստիճանաբար մեծանում է: Տարածքը ցանկապատվել է, սահմանուել է շուրջօրեայ հերթապահութիւն: Ձեռնարկութեան ղեկավարները նշեցին, որ այստեղ պայթեցումներ չեն արւում: Աւելին, նախորդ սեփականատերերերը նշուած տարածքում պայթեցման աշխատանքները դադարեցրել են 1999թ.-ին: Ըստ Տեխնիկական անվտանգութեան ազգային կենտրոնի Սիւնիքի մասնաճիւղի ղեկավար Ռուբէն Մարտիրոսեանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերութեան անվտանգութեան բաժինը, գործող կարգի համաձայն, եռօրյա ժամկէտում պէտք է ներկայացնի իր եզրակացութիւնը, որից յետոյ միայն մասնաճիւղի յանձնախումբը կկատարի ուսումնասիրությւոններ ու կտայ վերջանական եզրակացութիւնը:
  -   Հասարակութիւն