ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԻՆԳՄԱՐ ԲԵՐԳՄԱՆԸ<br />


ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՌԵԺԻՍՈՐ ԻՆԳՄԱՐ ԲԵՐԳՄԱՆԸ

  • 30-07-2007 17:10:00   | Շվեդիա  |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեդիայում կյանքի 89-րդ տարում վախճանվել է աշխարհահռչակ ռեժիսոր եւ դրամատուրգ Ինգմար Բերգմանը: Բերգմանը ինն անգամ եղել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, մինչդեռ իր ֆիլմերը այդ պարգեւին արժանացել են երեք անգամ` որպես լավագույն արտասահմանյան կինոնկար, հաղորդում է Բի-բի-սին: Համաշխարհային ճանաչում են ստացել 50-60-ական թթ. նրա ռեժիսորական աշխատանքները` «Մորու բացատը», «Ամառային գիշերվա ժպիտներ», «Յոթերորդ կնիք», «Պերսոնա», «Լռություն»: Բերգմանը, որ իր ստեղծագործական ուղին սկսել է որպես թատերական ռեժիսոր, բեմադրել է Իբսենի, Շեքսպիրի, Չեխովի, Ստրինդբերգի պիեսները:
Նոյյան տապան  -   Միջազգային