ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ «ՏՈՒՐ ԴԵ ՖՐԱՆՍ» ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ<br />


ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ «ՏՈՒՐ ԴԵ ՖՐԱՆՍ» ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ

  • 25-07-2007 20:55:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՆԱՎԱՐՐԱ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 25-ին 2 պայթյուն է տեղի ունեցել «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի խճուղում: Զոհեր եւ վիրավորներ չկան: Պայթյունները տեղի են ունեցել Իսպանիայի հյուսիսում` Նավարրայի ինքնավար մարզում: Ինչպես տեղեկացնում է «Պաիս» թերթը, Իսպանիայի ճանապարհային երթեւեկության վարչությունը ահազանգ էր ստացել հնարավոր պայթյունների կապակցությամբ: Ենթադրվում է, որ Նավարրայի պայթյունների ետեւում կանգնած է բասկերի «ԷՏԱ» խմբավորումը:
Նոյյան տապան  -   Միջազգային