ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ<br /> ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ<br /> ԳՐԱՎԵՑԻՆ 9-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԳՐԱՎԵՑԻՆ 9-ՐԴ ՏԵՂԸ

  • 10-07-2007 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 9-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքից հայրենիք վերադարձավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 1-ին մարզական խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց պատվիրակության ղեկավար Եղիշ Դավթյանը, խաղերին մասնակցել են 11 երկրների մոտ 2500 մարզիկներ, այդ թվում 38-ը` Հայաստանից: Վերջիններս հանդես են եկել խաղերի ծրագրում ընդգրկված 11 մարզաձեւերից 5-ում: Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 9-րդ տեղը. բացառությամբ ֆուտբոլիստների, մյուսներն արժանացան մեդալների: Իսկ առաջին եռյակում տեղ են գտել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակները: Հաջորդ խաղերը տեղի կունենան 2010թ.-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում:
Նոյյան տապան  -   Սպորտ