ՍԵՎԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ԳՐԱՎԵՑԻՆ 9-ՐԴ ՏԵՂԸ
10-07-2007 17:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 9-ին Թուրքիայի
Տրապիզոն քաղաքից հայրենիք վերադարձավ Սեւծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության անդամ երկրների 1-ին մարզական
խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ
ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց պատվիրակության ղեկավար Եղիշ Դավթյանը,
խաղերին մասնակցել են 11 երկրների մոտ 2500 մարզիկներ, այդ թվում
38-ը` Հայաստանից: Վերջիններս հանդես են եկել խաղերի ծրագրում
ընդգրկված 11 մարզաձեւերից 5-ում: Մեդալների հաշվարկով Հայաստանի
հավաքականը թիմային պայքարում գրավել է 9-րդ տեղը. բացառությամբ
ֆուտբոլիստների, մյուսներն արժանացան մեդալների: Իսկ առաջին
եռյակում տեղ են գտել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի
պատվիրակները:
Հաջորդ խաղերը տեղի կունենան 2010թ.-ին Ռումինիայի Կոնստանցա
քաղաքում: