ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 04-07-2007 20:50:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում բջջային հեռախոսի պայթյունի հետեւանքով մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Գանսու շրջանի ֆաբրիկաներից մեկում: Շոգ եղանակին աշխատող 22-ամյա բանվորի վերնաշապիկի գրպանում պայթել է բջջային հեռախոսը: Պայթյունի հետեւանքով հեռախոսի մարտկոցը կոտրել է երիտասարդի կողոսկրերից մեկը, որն էլ մխրճվելով նրա սիրտը` դարձել է երիտասարդ աշխատավորի մահվան պատճառը:
Նոյյան տապան  -   Միջազգային