ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդն ընդունել է ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալին


ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդն ընդունել է ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալին

  • 06-07-2011 13:30:48   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սելեստե Վոլլանդերին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զինվորական կցորդ, գնդապետ Քենդլ Պարկսին: Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգեւոր կենտրոն, Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց նրանց եւ ներկայացրեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գործունեությունը եւ առաջիկա ծրագրերը: Մեծապես կարեւորելով հոգեւորականի ներկայությունը բանակում, ԱՄՆ ՊՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փոխադարձ այցելություններ՝ ԱՄՆ ԶՈՒ հոգեւոր ծառայության եւ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության միջեւ փորձի փախանակման եւ համագործակցություն ձեւավորման նպատակով: Պատվիրակությունը այցելեց նաեւ Մայր Աթոռի թանգարաններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play