ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՇԵ ԿԱՑԱՎԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է<br /> ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՇԵ ԿԱՑԱՎԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

  • 29-06-2007 21:10:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի նախագահ Մոշե Կացավը հունիսի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, կատարելով դատախազության հետ գործարքի իր մասը, որը թույլ է տալիս պետության ղեկավարին խուսափել բռնաբարության մեղադրանքներից եւ բանտարկությունից, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Մինչդատական համաձայնությունը, որ ստորագրվել է նախօրեին, նախատեսում է ընդդեմ Կացավի անբարո վարքագծի եւ սեռական ոտնձգությունների մեղադրանք առաջադրել` պայմանական բանտային ժամկետի եւ հայցվորներին դրամական փոխհատուցման պատժաձեւով: Կացավի հրաժարականը ուժի մեջ կմտնի 48 ժամ անց` նախագահական իր լիազորությունների յոթնամյա ժամկետը լրանալուց երկու շաբաթ առաջ: Տարվա սկզբից Կացավը, որ պնդում է իր անմեղությունը, գտնվում է անժամկետ արձակուրդում: Նրա գործառույթները կատարում է Կնեսետի խոսնակ Դալիա Իցիկը, դառնալով առաջին կինը իսրայելական պետության ղեկավարի պաշտոնում: Երկրի հաջորդ նախագահ կդառնա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, փոխվարչապետ Շիմոն Պերեսը, որի օգտին երկու շաբաթ առաջ քվեարկել է խորհրդարանական մեծամասնությունը: Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետություն է, նախագահը օժտված է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով:
Նոյյան տապան  -   Միջազգային