ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՇԵ ԿԱՑԱՎԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է<br /> ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՇԵ ԿԱՑԱՎԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ Է
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

  • 29-06-2007 21:10:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 29 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի նախագահ Մոշե Կացավը յունիսի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, կատարելով դատախազութեան հետ գործարքի իր մասը, որը թոյլ է տալիս պետութեան ղեկավարին ֆ բռնաբարութեան մեղադրանքներից եւ բանտարկութիւնից, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Մինչդատական համաձայնութիւնը, որ ստորագրուել է նախօրէին, նախատեսում է ընդդէմ Կացավի անբարոյ վարքագծի եւ սեռական ոտնձգութիւնների մեղադրանք առաջադրել` պայմանական բանտային ժամկէտի եւ հայցվորներին դրամական փոխհատուցման պատժաձեւով: Կացավի հրաժարականը ուժի մէջ կմտնի 48 ժամ անց` նախագահական իր լիազօրութիւնների եօթնամեայ ժամկէտը լրանալուց երկու շաբաթ առաջ: Տարուայ սկզբից Կացավը, որ պնդում է իր անմեղութիւնը, գտնւում է անժամկէտ արձակուրդում: Նրա գործառոյթները կատարում է Կնեսետի խօսնակ Դալիա Իցիկը, դառնալով առաջին կինը իսրայելական պետութեան ղեկավարի պաշտօնում: Երկրի յաջորդ նախագահ կդառնայ Նոբելեան խաղաղութեան մրցանակի դափնեկիր, փոխվարչապետ Շիմոն Պերեսը, որի օգտին երկու շաբաթ առաջ քուէարկել է խորհրդարանական մեծամասնութիւնը: Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետութիւն է, նախագահը օժտուած է հիմնականում ներկայացուցչական գործառոյթներով:
  -   Միջազգային