ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՆ<br />


ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՄՈՍԿՎԱՆ

  • 27-06-2007 19:50:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Յուրի Լուժկովը, որ 15 տարի գլխավորում է Մոսկվան, մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրվել հինգերորդ ժամկետի համար: Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները հունիսի 27-ի արտահերթ նիստում հաստատել են գործող քաղաքապետի թեկնածությունը տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում: Լուժկովի թեկնածության օգտին քվեարկել են 35 պատգամավորներից 32-ը, դեմ` երեքը: Լուժկովն արդեն 15 տարի ղեկավարում է տասը միլիոնանոց քաղաքը, որի բյուջեն կազմում է 700 միլիարդ ռուբլի: Նա քաղաքապետ է աշխատում 1992 թվականից:
Նոյյան տապան  -   Միջազգային