ԵՄ-Ն 3,961 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԿԴՐԱՄԱԴՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ԵՄ-Ն 3,961 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԿԴՐԱՄԱԴՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 25-06-2007 21:40:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը 2007-2009թթ. տնտեսական օգնության ծրագրի շրջանակում Միության թեկնածու եւ հավանական թեկնածու պետություններին կտրամադրի 3,961 միլիարդ եվրո: Այս ծրագրի համաձայն, երկու տարվա ընթացքում Խորվաթիան կստանա 438,5 միլիոն եվրո, Մակեդոնիան` 210,4, Ալբանիան` 212,9, Բոսնիա- Հերցեգովինան` 226, Չերնոգորիան` 97,3 եւ Սերբիան` 572,4 մլն եվրո: Գումարները նախատեսվում է ծախսել այդ պետություններում` տնտեսական եւ սոցիալական աճի ապահովման, ինչպես նաեւ ԵՄ օրենսդրությունը կյանքի կոչելու եւ Միության չափանիշներին մոտ կանգնելու համար: Ըստ ծրագրի, 199,1 միլիոն եվրո էլ կստանա Կոսովոն: Ֆինանսական օգնության առյուծի բաժինը` 1,602 միլիարդ եվրո, կստանա Թուրքիան, ինչը նախատեսվում է տրամադրել երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության զարգացման ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության բնագավառներին: Դրանից բացի, 2007-09թթ. 402,7 մլն եվրո էլ կտրամադրվի տարածաշրջանային համագործակցության, տնտեսության եւ առեւտրի, կրթության, երիտասարդության եւ այլ բնագավառներում ծրագրերի իրագործմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play