ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ<br />


ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

  • 21-06-2007 20:52:00   | Իրաք  |  Միջազգային
ՍՈՒԼԵՅՄԱՆ ԲԵԿ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 21-ին պայթյուն է տեղի ունեցել Իրաքի Սուլեյման Բեկ քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է 18 եւ վիրավորվել մոտ 70 մարդ: Ըստ տեղեկությունների, մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Սուլեյման Բեկի քաղաքապետարանի մոտ: Զոհվածների թվում կան ոստիկաններ, կանայք, երեխաներ, ինչպես նաեւ զոհվել է քաղաքային խորհրդի նախագահը: Նշվում է, որ մի քանի պայթյուններ էլ տեղի են ունեցել Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են նախարարություններն ու դիվանագիտական ներկայացուցչությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային