ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ<br />


ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

  • 21-06-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը վերջերս ավարտել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող փախստականների հաշվառումը, որի արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց գործակալության Փախստականների հարցերի վարչության պետ Արա Հարությունյանը, վերջին հաշվառումը իրականացվել է 1997թ.-ին, ըստ որի Հայաստանում հաշվառվել էր 311 հազար փախստական: Ա.Հարությունյանը նշեց նաեւ, որ մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է շնորհվել ավելի քան 80 հազար փախստականի: Նա նշեց, որ փախստականները, քաղաքացիություն ընդունելով, չեն զրկվում մի շարք արտոնություններից, այդ թվում նաեւ բնակարան ստանալու:
Նոյյան տապան  -   Հասարակություն