ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՈՒԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՈՒԱՌՈՒՄ<br />


ՄԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՆՑԿԱՑՈՒԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՈՒԱՌՈՒՄ

  • 21-06-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Միգրացիոն գործակալութիւնը վերջերս աւարտել է ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի ֆինանսավորմամբ իրականացyող փախստականների հաշուառումը, որի արդիւնքները կամփոփուեն առաջիկայ օրերին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց գործակալութեան Փախստականների հարցերի վարչութեան պետ Արա Յարութիւնեյանը, վերջին հաշուառումը իրականացուել է 1997թ.-ին, ըստ որի Հայաստանում հաշուառուել էր 311 հազար փախստական: Ա.Յարութիւնեյանը նշեց նաեւ, որ մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է շնորհուել աւելի քան 80 հազար փախստականի: Նա նշեց, որ փախստականները, քաղաքացիություն ընդունելով, չեն զրկվում մի շարք արտօնութիւններից, այդ թւում նաեւ բնակարան ստանալու:
  -   Հասարակութիւն