ՎԱՀԵ ԱՂԱԲԵԿՅԱՆՑԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ<br /> ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ<br />


ՎԱՀԵ ԱՂԱԲԵԿՅԱՆՑԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

  • 20-06-2007 20:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը իր դիմումի համաձայն ազատվելէ աշխատանքից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 19-ի նիստում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում հաստատել է Վահե Աղաբեկյանցին: Վ.Աղաբեկյանցը ծնվել է Թեհրանում, կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, որտեղ մի քանի հաջողված բիզնես կազմակերպություններ է հիմնել ՏՏ ոլորտում` համագործակցելով աշխարհի 500 խոշորագույն կազմակերպությունների հետ: Հայաստան է տեղափոխվել 1998-ին եւ 1999-ից աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խորհրդական: Վերջին մեկուկես տարիներին ընթացքում Վ.Աղաբեկյանցը զբաղվել է մասնավորապես գյուղական համայնքների զարգացման ծրագրով:
Նոյյան տապան  -   Հասարակություն