ՎԱՀԵ ԱՂԱԲԵԿՅԱՆՑԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
20-06-2007 20:15:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական
հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը իր դիմումի համաձայն
ազատվելէ աշխատանքից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին
հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 19-ի
նիստում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը «Հայաստան»
հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում հաստատել է Վահե
Աղաբեկյանցին:
Վ.Աղաբեկյանցը ծնվել է Թեհրանում, կրթություն է ստացել
Միացյալ Նահանգներում, որտեղ մի քանի հաջողված բիզնես
կազմակերպություններ է հիմնել ՏՏ ոլորտում` համագործակցելով
աշխարհի 500 խոշորագույն կազմակերպությունների հետ: Հայաստան է
տեղափոխվել 1998-ին եւ 1999-ից աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի
նախարար Վարդան Օսկանյանի խորհրդական: Վերջին մեկուկես տարիներին
ընթացքում Վ.Աղաբեկյանցը զբաղվել է մասնավորապես գյուղական
համայնքների զարգացման ծրագրով: