ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ<br /> ԵՎ «ՍԵՐԵՆԱԴ» ՆՎԱԳԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ
ԵՎ «ՍԵՐԵՆԱԴ» ՆՎԱԳԱԽՄԲԵՐԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

  • 16-06-2007 16:26:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի անվանի դիրիժոր Ալեքսանդր Տրեգերը կղեկավարի հունիսի 15-ին «Արամ Խաչատրյանի» համերգասրահում կայանալիք «Սերենադ» կամերային նվագախմբի, իսկ հունիսի 22-ին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները: Համերգներին կմասնակցեն նաեւ ֆրանսահայ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը եւ ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: «Չորս տարի անընդմեջ ես գալիս եմ Հայաստան եւ համերգներով ներկայանում հայ հանդիսատեսին: Ամեն համերգ Հայաստանում մեծ տոն է ինձ համար, քանզի Ֆիլհարմոնիկ նվագախումբը չի զիջում աշխարհի լավագույն նվագախմբերին եւ առանձնանում է իր բացառիկ երաժշտականությամբ: Ես մեծ հաճույք եմ ստանում ֆիլհարմոնիկի հետ աշխատելուց»,- հունիսի 14-ի ասուլիսում հայտնեց Ա.Տրեգերը: Դիրիժորը ներկայումս ղեկավարում է «American Youth Symphony» նվագախումբը, ինչպես նաեւ համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play