ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ<br /> ՀԱՅՑՔՆԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ<br />


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ
ՀԱՅՑՔՆԵՐՈՎ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

  • 14-06-2007 21:50:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանցիներն այսօր հրաժեշտ են տվել պատգամավոր Վալիդ Էյդուին, որը ահաբեկության զոհ է դարձել: Հունիսի 13-ին Բեյրութի թաղամասերից մեկում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել էր 10 մարդ, որոնց թվում էին լիբանանյան խորհրդարանի հակասիրիական ճամբարի պատգամավոր Վալիդ Էյդուն, նրա ավագ որդին եւ երկու թիկնապահները: Վալիդ Էյդուն դարձավ 2005թ. փետրվարից ի վեր հակասիրիական հայացքներով աչքի ընկնող 7-րդ սպանված խորհրդարանականը: Նշենք, որ 2005թ. փետրվարին սպանվել էր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին:
Նոյյան տապան  -   Միջազգային