ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ<br /> ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 48 ԱՍՏԻՃԱՆՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 48 ԱՍՏԻՃԱՆՈՎ

  • 14-06-2007 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 13-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: 48 աստիճանով առաջընթաց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը` 128-րդ տեղից բարձրանալով 80-րդը: Վրաստանը 97-րդն է, Ադրբեջանը` 109-րդը, Թուրքիան` 21-րդը: ԱՊՀ երկրներից ամենաբարձր` 13-րդ, տեղում է Ուկրաինայի հավաքականը: Իսկ առաջին եռյակում են Իտալիայի, Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հավաքականները:
Նոյյան տապան  -   Սպորտ