ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱՆՎՃԱՐ<br />


ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ԱՆՎՃԱՐ

  • 14-06-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում ընդունվել է կառավարության 2000թ.-ի նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության Զինծառայողների սոցիալական հարցերի պաշտպանության վարչության պետ Սուրեն Հարությունյանը, ըստ այդ որոշման հաշմանդամ դարձած կամ զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի սոցիալական միանվագ` մինչեւ 100 հազար դրամի (մոտ 285 ԱՄՆ դոլար) չափով, աջակցություն: Գումարը տրամադրվում է հաշվի առնելով դիմումատուի սոցիալական վիճակը: Այդ գումարը նախատեսված է օգտագործել, օրինակ, ջրի, էլէներգիայի վարձավճարների, բնակարանների անհապաղ վերանորոգման նպատակով եւ այլն: Նշվեց, որ 2006թ.-ին օգնություն ստանալու համար նախարարությունը ստացել է 6000 հազար դիմումներ: Ս.Հարությունյանը հայտնեց, որ փոփոխություններ են կատարվել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 30-րդ եւ 32-րդ հոդվածներում: Ըստ այդմ, զինծառայողը կարող է հանգստյան տան ուղեգիրը ստանալ անվճար, իսկ նրա ընտանիքի անդամը` 50% զեղչով:
Նոյյան տապան  -   Հասարակություն