ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՄԱՇԱԼՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ՈՒԽՏԱՎՈՐ» ՎԵՊԻ<br /> ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՄԱՍԵՐԸ <br />


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԱՀԱԿ ՎՐԴ. ՄԱՇԱԼՅԱՆԻ «ԵՐԿՈՒ ՈՒԽՏԱՎՈՐ» ՎԵՊԻ
ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ՄԱՍԵՐԸ

  • 13-06-2007 19:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հրատարակչական բաժինը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Սահակ վարդապետ Մաշալյանի «Երկու ուխտավոր» եռամասնյա վեպի առաջին եւ երկրորդ մասերը: Վեպը հրատարակվել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մեկենասությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, գիրքը նվիրված է հայ եկեղեցու 18-րդ դարի երկու կարկառուն դեմքեր Հովհաննես Կոլոտ եւ Գրիգոր Շղթայակիր պատրիարքներին, որոնք իրենց առաքելությամբ անմոռանալի հետք են թողել հայ ժողովրդի ազգային պատմության վրա: Հրաշագործ Վարդան վարդապետին աշակերտած այս երկու վանականների կյանքը մեծ դասեր է պարունակում բոլոր ժամանակների հավատացյալ ուխտավորների համար: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ Սահակ վրդ. Մաշալյանը ընթերցողին է մատուցում հետաքրքրական մի պատմավեպ, որը նորություն է մեր կրոնական գրականության համար` իր միստիկական սխրանքով եւ երեւակայական պատկերազարդումներով: Վեպը սկզբնապես գրվել է արեւմտահայերեն եւ արեւելահայերենի վերածվել է Հրատարակչական բաժնի կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play