THE JERUSALEM POST. «ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ<br /> ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ»<br />


THE JERUSALEM POST. «ՊԵՆՏԱԳՈՆԸ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԻՐԱՆԻՆ
ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ»

  • 11-06-2007 19:09:00   | Իսլանդիա  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու ծրագիր: Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են ամերիկյան բանակի բարձրաստիճան սպաներ, որոնց անունները չեն նշվում: Նրանք հաստատել են նաեւ, որ զինվորական ղեկավարությունը լիովին պաշտպանում է Ջորջ Բուշին` միջուկային զենք ստեղծել Թեհրանին թույլ չտալու նրա ցանկության առումով: Բանակային միջավայրում այն համոզվածությունը կա, որ նախագահ Բուշը ինչ-ինչ վճռական գործողություններ կձեռնարկի, ներառյալ միջուկային արդյունաբերության օբյեկտների ոչնչացմանն ուղղված ռազմական գործողություն, մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը: Պենտագոնյան աղբյուրները նաեւ հնարավոր ռազմական գործողության որոշ մանրամասներ են հայտնել: Նրանց պնդմամբ, հիմնական դեր կվերապահվի ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ին եւ ՌԾՈՒ-ին: Վերջինս, իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկի համաձայն, կապահովի Իրանի լիակատար շրջափակումը, որպեսզի թույլ չտրվի նավթի արտահանում: Մայիսի վերջին Պարսից ծոց են ժամանել ԱՄՆ-ի ՌԾՈՒ երկու ավիակիր խմբավորումներ զորախաղերի մասնակցելու նպատակով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play