ԱՅՍ ՏԱՐՎԱ Յ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է<br /> ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 34 ՆՈՐ ԴԵՊՔ. ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՄՈՏ 3000<br /> Է<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ Յ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 34 ՆՈՐ ԴԵՊՔ. ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՄՈՏ 3000
Է

  • 08-06-2007 22:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրի հայտնաբերումից` 1988թ.-ից, մինչեւ այս տարվա մայիսի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է վարակի 463 դեպք, որից 66-ը` 2006 թվականի ընթացքում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, այս տարեսկզբից հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 34 նոր դեպք: ՄԻԱՎ-ով հիվանդներից 174-ի (34 կին եւ 5 երեխա) մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 23-ի մոտ` այս տարվա ընթացքում: Մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 109 դեպք: Մահացածների թվում են 19 կին եւ 3 երեխա: Նշվեց նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում ապրում է 2800 ՄԻԱՎ-ով հիվանդ մարդ:
Նոյյան տապան  -   Հասարակություն