ԱՅՍ ՏԱՐՎԱ Յ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է
ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 34 ՆՈՐ ԴԵՊՔ. ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՄՈՏ 3000
Է
08-06-2007 22:30:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առաջին ՄԻԱՎ
վարակակրի հայտնաբերումից` 1988թ.-ից, մինչեւ այս տարվա մայիսի
31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է վարակի 463 դեպք,
որից 66-ը` 2006 թվականի ընթացքում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին հայտնեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից,
այս տարեսկզբից հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 34
նոր դեպք:
ՄԻԱՎ-ով հիվանդներից 174-ի (34 կին եւ 5 երեխա) մոտ
ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 23-ի մոտ` այս տարվա ընթացքում:
Մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 109 դեպք:
Մահացածների թվում են 19 կին եւ 3 երեխա:
Նշվեց նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ իրավիճակի գնահատումը վկայում է,
որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում ապրում է 2800
ՄԻԱՎ-ով հիվանդ մարդ: