ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԵԾ ՈՒԹՆՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 08-06-2007 21:10:00   | Գերմանիա  |  Միջազգային
ՀԱՅԼԻԳԵՆԴԱՄ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանական Հայլիգենդամ քաղաքում կայացած Մեծ ութնյակի առաջնորդների գագաթնաժողովը մեծ հաջողություն է արձանագրել: Այս մասին ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Ես կարող եմ ասել, որ սա հաջող գագաթնաժողով էր, քանի որ այստեղ ընդունվել են հեռու գնացող որոշումներ»,- նշել է Մերկելը: Գերմանիայի կանցլերը հատկապես ընդգծել է Ութնյակի` Երկրագնդի կլիմայի պաշտպանության կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների, աֆրիկյան պետություններին տրամադրվելիք օգնության շուրջ ձեռք բերված համաձայնությունները: Գերմանիայի կանցլերը նշել է նաեւ, որ Կոսովոյի կարգավիճակի հարցում մոտեցումները տարբեր են եղել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play