ԵՐԵՎԱՆՈՒՄ 2 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ<br /> ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ 2 ԱՆՁԻՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ՑՄԱՀ<br /> ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ <br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ 2 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՎՐԱ ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ
ՓԱՍՏՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ 2 ԱՆՁԻՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ ՑՄԱՀ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

  • 04-06-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հունիսի 4-ին հրապարակեց 2006թ. հունվարին Երեւանի երկու փոխանակման կետերի վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը: Դատարանը հիմնավորված համարեց նախաքննության կողմից ներկայացված մեղադրանքը եւ խմբի անդամներից երկուսին` Վրաստանի քաղաքացի Անդրոնիկ Թորոսյանին եւ ՀՀ քաղաքացի Սերգեյ Մովսիսյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Ըստ գործի նյութերի, Ա.Թորոսյանն է նախաձեռնել Երեւանի փոխանակման կետերի վրա ավազակային հարձակումներ կատարելու «գործը», կազմավորել խումբ, որի 5 անդամներից 3-ը Վրաստանի քաղաքացիներ են: Ավազակային հարձակման հետեւանքով սպանվել էր փոխանակման կետում գտնվող Արթուր Մկրտչյանը. ըստ գործի նյութերի, նա սպանվել էր Ս.Մովսիսյանի կողմից դանակի հարվածներից: Դատավճռով Վրաստանի մյուս երկու քաղաքացիներ Նուգզար Խոսիտաշվիլին եւ Կարեն Դավթյանը դատապարտվեցին համապատասխանաբար 14 եւ 13 տարվա ազատազրկման, իսկ ՀՀ քաղաքացի Հայկ Սարգսյանը` 8 տարվա ազատազրկման: Դատարանը ամբողջությամբ բավարարեց տուժողի իրավահաջորդ Ժորա Մկրտչյանի քաղհայցը շուրջ 4 մլն. դրամի չափով:
Նոյյան տապան  -   Հասարակություն