ԱԳՆ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ»<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԱԳՆ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ»
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 31-05-2007 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Եվրոպայի պատմությունը լուսանկարներում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը` նվիրված Եվրոպայի հոբելյանի` Հռոմի համաձայնագրերի ստորագրման հիսունամյակին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից: Հիսուն տարի առաջ` 1957 թ. մարտի 25-ին, եվրոպական 6 երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը եւ Նիդեռլանդները, Հռոմում ստորագրեցին Եվրոպական տնտեսական համայնքի եւ Եվրոպական ատոմային միության (Եվրատոմ) մասին համաձայնագրերը, հիմք դնելով միջպետական մի եզակի կառույցի, որի զարգացման արդյունքում հետագայում ձեւավորվեց այժմ արդեն 27 երկրներից բաղկացած Եվրոպական միությունը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում ԳԴՀ դեսպանության` որպես ԵՄ նախագահող պետության եւ Երեւանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ: Ցուցահանդեսի 44 լուսանկարների հիմնական մասը ներկայացնում է եվրոպական ինտեգրացիայի պատմության հիշարժան դրվագները, առանձին հատված նվիրված է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հ.Փայչը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play