ԱՄԵՆ ՏԱՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԾԽԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՈՏ 5 ՄԼՆ ՄԱՐԴ Է<br /> ՄԱՀԱՆՈՒՄ<br />


ԱՄԵՆ ՏԱՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԾԽԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄՈՏ 5 ՄԼՆ ՄԱՐԴ Է
ՄԱՀԱՆՈՒՄ

  • 31-05-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առողջապահության նախարարությունը «Ծխից ազատ միջավայր. ստեղծիր եւ վայելիր» կարգախոսով միացավ մայիսի 31-ին նշվող «Առանց ծխախոտի» համաշխարհային օրվան: Ինչպես նույն օրը կայացած ասուլիսում նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը, չծխողների համար ծխախոտի երկրորդական ծխի վնասակարությունը գրեթե հավասարարժեք է ծխելուն: Ըստ նրա, այն երեխաների ու չափահասների մոտ առաջացնում է քաղցկեղ, ինչպես նաեւ լուրջ շնչառական եւ սրտամկանային հիվանդություններ: Հետազոտություններից պարզվել է, որ այսօր կանոնավոր ծխողների կեսը` շուրջ 650 մլն մարդ, ծխախոտի զոհ է դառնալու: Կ.Վիդալի խոսքերով, անհանգստացնող է այն հանգամանքը, որ հարյուր հազարավոր չծխող մարդիկ յուրաքանչյուր տարի մահանում են այնպիսի հիվանդություններից, որոնք առաջանում են ծխախոտի երկրորդական ծխից: Կ.Վիդալը նշեց, որ ծխախոտը մահացության երկրորդ հիմնական պատճառն է աշխարհում: Ամեն տարի ծխախոտի պատճառով ավելի շատ մարդ է մահանում, քան ընդհանուր առմամբ պատահարներից, ինքնասպանություններից, սպանություններից, ՁԻԱՀ-ից եւ թմրանյութերից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տեղեկագրերում նշվում է, որ ամեն տարի ծխելու հետեւանքով մոտ 5 մլն մարդ է մահանում եւ այսպես շարունակվելու դեպքում, 2020թ.-ին տարեկան մոտ 10 մլն մահ կգրանցվի:
Նոյյան տապան  -   Հասարակություն