ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿՆՇՎԻ ԲՈԼՈՐ<br /> ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ<br />


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿՆՇՎԻ ԲՈԼՈՐ
ՄԱՐԶԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ

  • 31-05-2007 18:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, Հայաստանի բոլոր մարզերում եւ մանկատներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության, Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Ըստ նրա, մասնավորապես, կանցկավեն կավճանկարների մրցույթներ, փառատոններ, համերգներ: Լ.Հայրապետյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում գործում են 8 պետական եւ 5 մասնավոր մանկատներ, որտեղ, համապատասխանաբար, խնամվում են 890 եւ 250 երեխաներ: Նրա խոսքերով, ներկայումս պետությունը իրականացնում է մանկատների երեխաներին ընտանիք վերադարձնելու քաղաքականություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն