ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՄՈՏ 29<br /> ՄԼՆ ԴՈԼԱՐԻ 113 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ 12-Ը`<br /> ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ<br />


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ՄՈՏ 29
ՄԼՆ ԴՈԼԱՐԻ 113 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ 12-Ը`
ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ

  • 30-05-2007 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գիտնականների կողմից Միջազգային գիտատեխնիկական կենտրոն (ՄԳՏԿ) են ներկայացվել ավելի քան 360 նախագծեր ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, էկոլոգիայի, տեղեկատվական եւ հաղորդակցման համակարգերի, նյութաբանության, սարքաշինության, ոչ միջուկային էներգետիկայի բնագավառներում գիտական մշակումներ իրականացնելու վերաբերյալ: Ֆինանսավորում են ստացել 113 նախագծեր` 28,67 մլն դոլար գումարի չափով, որոնցից 12-ը գործընկերային նախագծեր են: Ֆինանսավորվել է նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի գիտնականների կողմից ներկայացված 1 համատեղ նախագիծ, եւս 3 նախագիծ` Հայաստանի եւ Վրաստանի գիտնականների կողմից եւ 7 նախագիծ` Հայաստանի եւ Ռուսաստանի գիտնականների կողմից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունից, ՄԳՏԿ-ի նախագծերում ընդհանուր առմամբ ընդգրկված են 1150 հայ գիտնականներ եւ մասնագետներ: Իսկ նախագծերի իրականացման համար ձեռք են բերվել ավելի քան 1,9 մլն ԱՄՆ դոլարի նյութեր եւ սարքավորումներ: Հայաստանը ՄԳՏԿ-ի Հիմնադիր համաձայնագրին միացել է 1994թ.-ին: ՄԳՏԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ.-ին` Եվրախորհրդի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի միջեւ փոխադարձ համաձայնության հիման վրա: Կորեայի Հանրապետությունը, Կանադան, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը նույնպես միացել են ՄԳՏԿ-ի Հիմնադիր համաձայնագրին: Կենտրոնի գործունեությունն ու ծրագրերն ուղղված են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության չտարածմանն աջակցելուն: ՄԳՏԿ-ի Կառավարիչների խորհրդի վերջին` 42-րդ, նստաշրջանում (30-ը մարտի, 2007թ.) հաստատվել են 22 նոր ծրագրեր ավելի քան 1,3 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ` 4,6 միլիոն եվրո է հատկացվել Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում եւ Ղրղզստանում ծավալված գործունեության ընդլայնման համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play