ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է<br /> ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ <br />


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

  • 23-05-2007 15:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-25-ին պաշտոնական այցով կգտնվի Սանկտ-Պետերբուրգում: Այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել երկու քաղաքների 2007-2009թթ.-ի համագործակցության ծրագիրը, որի նախապատրաստման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2005թ.-ին Ե.Զախարյանի եւ Վ.Մատվիենկոյի Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի միջեւ համագործակցության այլ խնդիրներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն